«Սիրելի՛ գյումրեցիներ,
Շնորհավո՛ր մեր սիրելի Գյումրու տոնը։
Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է, արժանապատվություն, անկոտրում կամք ու ազգային ոգի։ Գյումրու ուժը նրա մարդկանց մեջ է՝ դժվարությունների առաջ չկոտրվելու և միշտ ավելի ուժեղ ոտքի կանգնելու նրանց տեսակով։
Գյումրեցիներն արժանի են ոչ թե միայն գեղեցիկ խոսքերի, այլ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի։ Մեր նպատակն է զարգացնել քաղաքի տնտեսությունը, ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր և ապահովել երեխաների ապագան հայրենիքում։
Ուժեղ համայնքներն են ուժեղ պետության հիմքը։ Առանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան։
Մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն՝ ազգային ինքնության, պատմության, հավատքի ու արժեքների պահպանմամբ։
Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ Գյումրի, շնորհավո՛ր տոնդ, հայրաքաղաք։
Ուժեղ Գյումրի՛։ Ուժեղ Հայաստա՛ն»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցություն









