2.Սակայն կարծում եմ՝ այս հայտարարությամբ Իրանը նպատակ ունի նաև խուճապ առաջացնել վառելիքի միջազգային շուկայում, ինչի արդյունքում վառելիքի միջազգային գները կարող են բարձրանալ կամ առնվազն չնվազել։
3.Հայտնի է, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալու են միջանկյալ ընտրություններ, իսկ Թրամփի կուսակցությունը լուրջ խնդիրներ ունի։ Դրանց պատճառներից մեկը վառելիքի գների պատմական բարձր մակարդակն է, որի հիմնական պատճառը Իրանի հետ պատերազմն է։ Թրամփի վարչակազմը փորձում է որոշակի կարգավորում մտցնել վառելիքի շուկայում և գները հնարավորինս ցածր մակարդակի իջեցնել, քանի որ ընտրություններին ընդառաջ գների նվազումը կարող է դրական ազդեցություն ունենալ ընտրողների տրամադրությունների վրա։ Սակայն առայժմ այդ ջանքերն ապարդյուն են։
Միաժամանակ, եթե Թրամփի և Պուտինի միջև վառելիքի մատակարարման շուրջ պայմանավորվածությունը կարող էր որոշակի կայունացնող գործոն դառնալ և հանգեցներ Միացյալ Նահանգների վառելիքի շուկայում գների անկմանը, ապա այս քայլով Իրանը, բնականաբար, փորձում է թույլ չտալ նման զարգացում։ Մանավանդ որ Թրամփը հայտարարել էր, որ մինչև նոյեմբերի 3-ը հարձակում չի ծրագրում։
4.Այս քայլով Իրանը նաև ցույց է տալիս, որ նոր հարձակումը կարող է ավելի թանկ արժենալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար՝ ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական առումով՝ ոչ միայն ԱՄՆ-ում այլև տարածաշրջանում։
Հետևաբար, Իրանը ոչ թե պարզապես պատրաստում է իր բնակչությանը հնարավոր պատերազմի, այլև կանխարգելիչ արտաքին քաղաքական քայլեր է իրականացնում այս բարդ փուլում»։









