Foto

Ռուսաստանն առաջարկ չի ստացել մասնակցելու «Թրամփի ուղի» նախագծին. Լավրով

Մոսկվան առաջարկ չի ստացել մասնակցելու Հարավային Կովկասում «Թրամփի ուղի» տրանսպորտային նախագծին, սակայն ռուսական կողմը պատրաստ է մասնակցել ենթակառուցվածքային ծրագրերին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն ունի կոնցեսիոն պայմանագիր և գործում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության շրջանակում։

«Այս ամբողջ ենթակառուցվածքը մեզ ծանոթ է, այն տեխնիկապես սպասարկվում է մեր կողմից»,- նշել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեռ որևէ դիմում չի ստացել՝ Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային ուղու նախագծին մասնակցելու վերաբերյալ, սակայն բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են Մոսկվայի հնարավորությունների և մասնակցության պատրաստակամության մասին։