Foto

Առաջարկում եմ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում, մյուսը՝ Երևանում. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը առաջարկել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում նախարարական հաջորդ հանդիպումներն անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում։

«Մենք ակտիվորեն աջակցում ենք այս ձևաչափին, որի նախաձեռնողներն են Ադրբեջանը և Թուրքիան», – ասել է Ռուսաստանի նախարարը։