Foto

Ուկրաինան կվերսկսի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ Զելենսկի

Ուկրաինան կվերսկսի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Լոնդոնում Financial Times (FT)-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին։ 

Նրա խոսքով՝ Կիևը երեք օրով դադարեցրել էր էներգետիկ օբյեկտների վրա հարվածները՝ ի պատասխան ԱՄՆ խնդրանքների, մինչդեռ Մոսկվան շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, որի հետևանքով վերջին շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ։