Foto

Էրդողան․ Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանի բոլոր հատվածներում խաղաղության հաստատման օգտին

Թուրքիան իր մոտեցումները չի կառուցում էթնիկ կամ դավանանքային գործոնների հիման վրա և հանդես է գալիս տարածաշրջանի բոլոր հատվածներում խաղաղության հաստատման օգտին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում կառավարության ավելի քան երեք ժամ տևած նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ:

Նա ուշադրություն է հրավիրել լարվածության նոր սրացմանը, որը կապված է Եմենի հուսիների՝ Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների հետ։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Էր Ռիադի օդանավակայանի գնդակոծությունը, որի հետևանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ ուխտավորներ։ Թուրքիան կանգնած է եղբայրական Սաուդյան Արաբիայի կողքին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նշել է, որ Անկարան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում Էր Ռիադի հետ պաշտպանական համագործակցության ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծելու ուղղությամբ։

Այս համատեքստում նա հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանական համաձայնագրի տեքստը շուտով կներկայացվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հաստատմանը։

Թուրքիայի նախագահը նաև վստահեցրել է, որ Անկարան ձգտում է տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով։