Տարհանումը վտանգավոր տարածքից մարդկանց կազմակերպված դուրսբերումն է դեպի նախապես որոշված անվտանգ վայրեր։
Այն նվազեցնում է զոհերի, վնասվածքների և խուճապի առաջացման հավանականությունը։
ՆԳՆ-ն իրազեկել է, թե ինչպես պատրաստվել տարհանմանը։
Նախապես պետք է իմանալ համայնքում կամ շենքում նախատեսված տարհանման ուղիները և հավաքման վայրերը։
Ուսումնասիրել մոտակա անվտանգ գոտիները և այնտեղ հասնելու արագ ճանապարհները։ Նախապես վերցնել ջուր, սնունդ, փաստաթղթեր, լապտեր, դեղորայք, հեռախոս և լիցքավորիչ։
Կարևոր է պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական ցուցումներին։
Անվտանգ վայր հասնելուց հետո մի՛ վերադարձեք շենք կամ տարածք անձնական իրերի համար։
Հեռախոսն օգտագործե՛ք խիստ անհրաժեշտության դեպքում։
Վտանգի ազդանշան ստանալու դեպքում անհրաժեշտ է սկսել տարհանումն առանց ժամանակ կորցնելու։
Անհրաժեշտության դեպքում զանգահարե՛ք ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։









