Foto

Ուկրաինայի նախագահը պետք է շատ պատասխանատու և շատ բարդ որոշումներ կայացնի այս պատերшզմը կանգնեցնելու համար. Պեսկով

Վլադիմիր Զելենսկին անհրաժեշտ քաղաքական կամք չի դրսևորում հակամարտությունը դադարեցնելու համար, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է այն մասին, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկին բազմիցս կարող էր կարգավորել ուկրաինական հակամարտությունը, բայց դա չի արել։ Նա կարծում է, որ Ուկրաինայում պետք է ընտրություններ անցկացվեն։

ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկին բազմիցս կարող էր կարգավորել ուկրաինական հակամարտությունը, բայց դա չի արել: Այդ պատճառով, ըստ նրա, Ուկրաինային նոր առաջնորդ է պետք, որը կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Թրամփը կարծում է, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում ։


«Թրամփը կարծում է, որ եկել է նոր նախագահի ժամանակը։ Ինչո՞ւ։ Որովհետև Ուկրաինայի նախագահը պետք է շատ պատասխանատու և շատ բարդ որոշումներ կայացնի այս պատերազմը կանգնեցնելու համար։ Կա՛մ Զելենսկին իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը, այդպիսի քաղաքական կամք է դրսևորում, կա՛մ չի անում։ Առայժմ նա դա չի անում», - ասել Է Պեսկովը։