Foto

Պասիվ ծխի ազդեցությունը բերում է մի շարք հիվանդությունների ռիսկի բարձրացման. ծխախոտի ծուխը վնասում է ոչ միայն ծխողին

Ծխախոտը միայն սիգարետը չէ։ Այսօր մարդիկ օգտագործում են ոչ միայն սովորական սիգարետներ, այլև նարգիլե, տաքացվող ծխախոտային արտադրատեսակներ, էլեկտրոնային սիգարետներ, նիկոտինային բարձիկներ և նիկոտին պարունակող այլ արտադրանքներ։

Արտադրանքի ձևը փոխվում է, սակայն նիկոտինը շարունակում է կախվածություն առաջացնել։

Մի քանի կարևոր փաստ

Ծխախոտի ծուխը վնասում է ոչ միայն ծխողին։

Պասիվ ծխի ազդեցությունը բերում է մի շարք հիվանդությունների ռիսկի բարձրացման:

Չկա երկրորդային ծխի ազդեցության անվտանգ մակարդակ։

Նարգիլեն անվտանգ այլընտրանք չէ։

Նարգիլեի օգտագործումը նույնպես առաջացնում է առողջական խնդիրներ` պայմանավորված ծխի և վնասակար նյութերի ազդեցությամբ։

Էլեկտրոնային սիգարետներն անվնաս չեն։

Դրանց աերոզոլները կարող են պարունակել նիկոտին և այլ թունավոր և քաղցկեղածին նյութեր, իսկ նիկոտինը հատկապես վտանգավոր է դեռահասների նյարդային համակարգի համար։

«Առանց ծխի» կամ «ավելի քիչ վնասակար» չի նշանակում «անվնաս»։

Նոր նիկոտինային արտադրատեսակների նկատմամբ անհրաժեշտ է զգուշություն․ դրանց ձևավորումն ու մարքեթինգը հաճախ ուղղված են արտադրանքը հատկապես դեռահասների համար գրավիչ դարձնելուն և նոր օգտագործողներ ներգրավելուն։

Ծխելը դադարեցնելու համար աջակցություն կա։

Հնարավոր է ծխելը դադարեցնել. մասնագիտական աջակցությունը, վարքագծային խորհրդատվությունն ու ապացուցված դեղորայքային միջոցները օգնում են հաջողությամբ դադարեցնել ծխելը։ Իսկ լավն այն է, որ առողջությունը սկսում է վերականգնվել հենց թողնելուց հետո։

Ծխելը դադարեցնելուց հետո օրգանիզմում դրական փոփոխությունները սկսվում են արդեն առաջին ժամերից, իսկ ժամանակի ընթացքում նվազում են սրտանոթային և շնչառական համակարգերի, քաղցկեղների և մի շարք այլ հիվանդությունների ռիսկերը։ Ծխելը թողնելու համար երբեք ուշ չէ։

Տեղեկացված լինելը նույնպես պաշտպանություն է։

Հարցրե՛ք, հետաքրքրվե՛ք, ստուգե՛ք տեղեկությունը և մի՛ հավատացեք այն ամենին, ինչ ներկայացվում է որպես «անվտանգ», «թեթև» կամ «առանց վնասի»։

Պաշտպանե՛ք Ձեր առողջությունը։

Պաշտպանե՛ք Ձեր ընտանիքը։

Աջակցե՛ք ծխախոտից ազատ միջավայրին