Foto

ՌԴ-ում լայնածավալ խափանում է․ «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը

Ռուսաստանում լայնածավալ խափանում է․ խնդիրներ են նկատվում առաքման ծառայությունների, սրճարանների, խանութների, առցանց կինոթատրոնների և այլ ծառայությունների կայքերում ու հավելվածներում։ 

Խափանումների մասին հայտնել է նաև Պուլկովո օդանավակայանը։

«Յանդեքս»-ի որոշ ծառայություններ անհասանելի են օգտատերերի համար՝ Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով։ Տվյալների կենտրոնն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը։

Ենթակառուցվածքը վնասվել է, տուժածներ չկան։ Համապատասխան ծառայություններն աշխատում են հետևանքները վերացնելու ուղղությամբ։