Foto

Զելենսկին հրաժարվել է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները

Զելենսկին հրաժարվել է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները, ինչպես պահանջում է Թրամփը։

«Ուկրաինան պատրաստ կլինի դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները, եթե Ռուսաստանը դադարեցնի հարվածներ հասցնել մեր էներգետիկ ենթակառուցվածքներին»,- ասել է Զելենսկին։

«Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ունենա իրական երաշխիքներ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։