Պարզվում է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:
«Նիկոլ Փաշինյանը որոշել է խափանել մեր բազմազավակ ընտանիքի կենսագործունեությունը, հնարավորություն չտալով մեզ վճարել բնակարանի կոմունալ վարձերը, երեխաների ուսման վարձերը, առողջապահական և հանրային ծառայությունները, ձեռք բերել սնունդ երեխաների համար»,-գրել է նա։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իր բանկային հաշիվների վրա, որն անմիջապես իրականացվել է Հարկադիր կատարման ծառայության կողմից։
«Իմ բազմազավակ ընտանիքը զրկված է սեփական միջոցները տնօրինելու իրավունքից՝ քաղաքական մրցապայքարին չդիմացող մի խղճուկ իշմարատու թույլիկի պատճառով»,- նշել էր նա։









