Foto

Հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

2027 թվականի հունվարի 1-ից Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մարմիններում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին։ Այս մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում։

«Քիչ առաջ տեղի ունեցավ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը նեղ կազմով, որի ընթացքում որոշում ընդունվեց, որ 2027 թվականի հունվարի 1-ից ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանի Հանրապետությանը», - ասել է Բերդիմուհամեդովը։

2026 թվականին ԱՊՀ մարմիններում նախագահում է Թուրքմենստանը։ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն   տեղի է ունենում Թուրքմենբաշի քաղաքում՝ «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում։

Գագաթնաժողովին մասնակցում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միջոցառմանը առաջին անգամ մասնակցում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը