Foto

Չնայած ԱՄՆ-ի հարձակումներին՝ Իրանը չի հրաժարվի բանակցություններից. Փեզեշքիան

Թեհրանը կշարունակի բանակցությունները Վաշինգտոնի հետ․ կողմերն առաջարկներ են փոխանակել։ Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք երկխոսություն ենք վարում։ Բայց ամեն անգամ, երբ խոսում ենք ԱՄՆ-ի հետ, նրանք կրկին հարձակվում են։ Այնուամենայնիվ, մենք չենք լքի բանակցությունների սեղանը», - ասել է Փեզեշքիանը, որի խոսքերը մեջբերված են նրա Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանն ու Վաշինգտոնը փոխանակվել են առաջարկներով։

«Մենք փոփոխություններ ենք կատարել այդ առաջարկներում։ Դրանք վերջնական տեսքի բերելուց հետո միջնորդների միջոցով կնստենք բանակցությունների և կամփոփենք արդյունքները», - հավելել է նա։