Foto

Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության հարցեր

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՄԱ նախարարությունից։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի:

Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շուրջ՝ անդրադարձ կատարելով նաև բազմակողմ հարթակներում հարցերի: