Արաբկիրի Հայորդյաց տան հոգեւոր պատասխանատու Կորյուն քհն. Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ հերքմամբ․
Ի պատասխան հեռուստաեթերով Ազգային Ժողովի պատգամավորի կողմից հնչեցված հայտարարության` հայտնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը են հանդաստանում է ապատեղեկատվություն: Պնդումները, թե Արաբկիրի (Զեյթունի) Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, կամ այն չի գործում` բացարձակապես անհիմն են:
Այսօր Արաբկիրի Հայորդյաց տանը`
Ելնելով վերոգրյալից և կարևորելով հանրությանը տեղեկատվություն հասցնելու անհրաժեշտությունը` սիրով հրավիրում ենք պարոն պատգամավորին այցելելու Արաբկիրի Հայորդյաց Տուն: Այցի ընթացքում հնարավորություն կլինի տեղում ծանոթանալ կենտրոնի ակտիվ գործունեությանը, շփվել անձնակազմի, սաների, և նրանց ծնողների հետ, ինչը թույլ կտա ամբողջությամբ փարատել առկա թյուրըմբռնումները, անձամբ համոզվել կրթօջախի լիարժեք կենսագործունեության մեջ և լրատվականով ներկայացնել իրականությունը:









