Foto

ՌԴ ԱԳՆ․ Հայաստանը գազի համար Ռուսաստանի առաջարկածից ավելի արտոնյալ պայմաններ որևէ տեղ չի գտնի

ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանը որևէ այլ աղբյուրից չի կարող գազ գնել այնպիսի արտոնյալ պայմաններով, ինչպիսիք այսօր առաջարկում է Ռուսաստանը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պնդմամբ՝ եթե Երևանը հրաժարվի այդ պայմաններից, գազը ստիպված կլինի ձեռք բերել շուկայական գնով, ինչը, ըստ գերատեսչության, կարող է հանգեցնել Հայաստանի պետական բյուջեում նոր ճեղքվածքների առաջացման։