Հայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Տաշքենդում անցկացվող Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
Միշա Ջորկաեֆի թիմը 3 հանդիպում անցկացրեց։ Առաջին խաղում մեր ընտրանին 1-5 հաշվով զիջեց Ուզբեկստանի հասակակիցներին։ Հայաստանի միակ գոլը խփեց ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արթուր Մանուկյանը։
Ռուսաստանի Մ-19 հավաքականի դեմ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ էին մերոնք՝ 5-3։
Սաուդյան Արաբիայի Մ-20 հավաքականի դեմ եզրափակիչ խաղում նույնպես հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին, սակայն այս անգամ 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ էր մրցակիցը՝ 5-4։









