«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է լուծարել Արցախի պետական ինստիտուտները, այդ թվում՝ ՀԱԵ Արցախի թեմը՝ թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսին «տիրադավների» շարքը ներքաշելով։ Նշվում է, որ նա կտրվել է հոտից և չի արձագանքում Արցախի եկեղեցիների մասին ադրբեջանական հայտարարություններին, ինչպես նաև չեն հակադրվում արցախյան կառույցներն ու պետական մարմինները։
Ըստ թերթի, այլևս հույս չկա, որ կարող են ընտրվել Արցախի նախագահ կամ ԱԺ նախագահ, իսկ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Բաղունցը որոշ պատգամավորների հետ «ջրի տակ» է անցել՝ ասելով, թե «Փաշինյանը մեր հետևից էլ կգա»։ Նրանց հարցին, թե ինչ են արել, պատասխանել են, որ նա առանց հիմքի էլ է մարդկանց կալանավորում։









