Foto

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով X սոցիալական ցանցում երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնայի կատարած գրառումը։

«Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական նավահանգիստների վրա, արգելափակում Ուկրաինայից հացահատիկի արտահանումը, իսկ այնուհետև նոր երթուղիներ փնտրում սեփական հացահատիկի համար։ Էստոնիան նման երթուղի չի տրամադրի», – գրել է Ցահկնան։

Դիվանագետը հիշեցրել է, որ դեռ սեպտեմբերի սկզբին զգուշացրել էր Էստոնիայի տարածքով ռուսական հացահատիկի տեղափոխման ծրագրերի մասին։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։