Foto

Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանի համայնքապետարանում երեկ իրականացված խուզարկություններից հետո Քննչականը հաղորդեց, որ ձերբակալվածներ կան: Մեր տեղեկություններով, ձերբակալված անձանց թվում է համայնքապետարանի Հողաշինության եւ քաղաքաշինության բաժնի պետ Արամ Վիրաբյանը, ում կասկածում են կաշառք վերցնելու մեջ:

Ասում են ՝ նրան այդ պաշտոնում նշանակել միջնորդել է ԵԿՄ նախագահ, ՔՊ- ական պատգամավոր Սասուն Միքայելյանը, Վիրաբյանը հրազդանցի է, Միքայելյանի մտերիմը: Ձերբակալությունից հետո էլ փորձել է ինչ որ կերպ աջակցել ընկերոջը, ինչի մասին անմիջապես տեղ են հասցրել Փաշինյանին:

Ընկերոջը չի օգնել, բայց իր համար պրոբլեմներ է ստեղծել: Հիշեցնենք, որ թիրախը ոչ թե համայնքապետարանի ինչ որ աշխատակիցներ են, այլ համայնքապետ Էդուարդ Բաբայանը, ում ուզում են շարքից հանել, որ դեկտեմբերին նախատեսված Աբովյանի ընտրություններին չմասնակցի: