Foto

Պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է Երևանի օդն այս վիճակում. Ռուբեն Մխիթարյան

Երևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը։ Սա արդեն պարզապես բնապահպանական խնդիր չէ․ սա մարդկանց առողջության հարց է, այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

«Մենք բոլորս տեսնում ենք այդ փոշին՝ փողոցներում, շենքերի պատուհաններին, մեքենաների վրա։ Բայց ամենավտանգավորն այն է, ինչ չենք տեսնում․ այդ նույն փոշին մենք ամեն օր շնչում ենք։ Մենք, մեր երեխաները, մեր ծնողները։