Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի կողմից ցանկացած հնարավոր հարձակման։
«Եթե Միացյալ Նահանգները որևէ պահի ցանկանա հարձակվել մեր երկրի վրա՝ լինի դա Պիկաքս լեռը, թե որևէ այլ վայր, մենք կպաշտպանվենք մեր տրամադրության տակ եղած ողջ ուժով»,-հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Իրանի պատասխանի ձևը ռազմական բնույթի հարց է, իսկ ռազմական գաղտնիքները նախապես չեն հրապարակվում։
«Մենք երբեք չենք զբաղվի հոլիվուդյան ոճի քարոզչությամբ․ մեր պատասխանը ցույց ենք տալիս մարտի դաշտում՝ գործողություններով»,-նշել է նա։









