Foto

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։

«Մենք առաջ ենք շարժվել Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացում», - ասել է նա։

Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատման վերաբերյալ։