Հայաստանի Անկախության օրվան նվիրված բազմամարդ միջոցառումների ընթացքում լուրջ միջադեպեր կամ պատահարներ չեն արձանագրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳ նախարարությունը։
Միջոցառումների անխոչընդոտ ընթացքն ապահովելու համար նախարարության ծառայություններն աշխատել են արտակարգ ռեժիմով։
Ոստիկանության չորս հենասյունային ծառայություններն ապահովել են հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ Փրկարար ծառայության աշխատակիցները հերթապահություն են իրականացրել միջոցառումների անցկացման վայրերում։
ՆԳՆ-ն ընդգծել է, որ ոստիկանների և փրկարարների համակարգված աշխատանքի շնորհիվ ապահովվել է հազարավոր քաղաքացիների և զբոսաշրջիկների մասնակցությամբ միջոցառումների անվտանգ ընթացքը։









