Foto

Ավտովթար ՝ Երևանում. կա վիրավոր

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:20-ի սահմաններում  «Lada Granta» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղում բախվել է կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ  հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։