Foto

Միայն ռազմական հզորությունը չէ, որ կարող է խաղաղություն ապահովել. Գուտերեշ

Գերտերությունների հզորությունն ունի սահմաններ, և միայն ռազմական հզորությունը չի կարող ապահովել խաղաղություն, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Գերտերությունների ուժն ունի սահմաններ։ Վերջին տարիների իրադարձությունները դա ակնհայտ դարձրին։ Միայն ռազմական հզորությունը չի կարող խաղաղություն ապահովել», — ասել է Գուտերեշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։

Նրա խոսքով՝ միայն տնտեսական հզորությունը նույնպես բավարար չէ։

«Միայն տնտեսական հզորությունը չի կարող ապահովել կայունություն։ Եվ միայն տեխնոլոգիական հզորությունը չի կարող երաշխավորել անվտանգություն», — հավելել է նա։