Foto

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։ Այս մասին Aysor.am-ին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը:

Նշենք, որ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ առավոտյան Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու։

Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց, վերադարձը սպասվում է երեկոյան 21։40-ին։