Foto

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը գործարար շրջանակներին ներկայացրել է հայկական Hecttor AI-ի ներուժը

Վաշինգտոնի «NEDs» ակումբում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն՝ ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին ներկայացնելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI ընկերության ներուժն ու զարգացման տեսլականը։ Այս մասին հայտնում են դեսպանատնից:

Միջոցառումը համախմբել էր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, ներդրումների, հանրային քաղաքականության և այլ ռազմավարական ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, հայկական տեխնոլոգիական ընկերությունների միջազգային ներկայության ընդլայնման, ինչպես նաև ԱՄՆ առաջատար կառույցների և ընկերությունների հետ նոր համագործակցությունների ձևավորման հնարավորությունները։