Հայաստանի արտգործնախարարն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին, պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտնեց նախարար Արարատ Միրզոյանը:
«Հանդիպումը կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում», – ասաց նախարարը:
Հանդիպման օրակարգից, սակայն, նախարարը մանրամասներ չներկայացրեց:









