Foto

Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը քսան մեծածավալ կտավից կազմված գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին:

«Պատերազմ և խաղաղություն» խորագրի ներքո միավորված քսան գործերը «100 ԿՏԱՎ» հավաքածուից են, որն ընդգրկում է  սոցռեալիզմի հայ և ռուս հայտնի վարպետների աշխատանքներ՝ ընտրված ձեռներեց-բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանիև Վլադիմիր Նեկրասովի մասնավոր հավաքածուներից:

Գյումրիին նվիրաբերված հավաքածուի կտավները նվիրված  են Հայրենական մեծ պատերազմի հիշողությանն ուհետպատերազմյան ժամանակաշրջանին,  ներառում են Բելերֆոն Դալաքյանի, Վիկտոր Աբրահամյանի, Ալեքսանդր Տատարենկոյի, Նիկոլայ Լոմակինի և այլ նկարիչների գործեր։Այդ աշխատանքները ցուցադրվել են  նաև արտերկրի բազմաթիվ ցուցահանդեսներում։

«Ռուբենի համար Գյումրին միշտ առանձնահատուկ քաղաք է եղել, որի զարգացմանը նա մասնակցել է իր հիմնադրամի միջոցով։ Մասնավորապես, նրա կողմից նախաձեռնվածԲարեկամության այգու վերականգնումը ներդրում է եղել քաղաքային միջավայրի զարգացման և ապագա սերունդների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու գործում։  Ուրախ եմ, որ «100 ԿՏԱՎ» հավաքածուից  ընտրված և թեմատիկ ընդհանրություն ունեցող այս գործերը կդառնան մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրի քաղաքի ժառանգության մասը և կցուցադրվեն հանրությանը»,-ասել է Վերոնիկա Զոնաբենդը:

Գյումրի համայնքի ղեկավարի փոխարինող Ավետիս Առաքելյանը նշել է, որ երախտագիտությամբ  ու ուրախությամբ են ընդունում  այս արժեքավոր նվիրատվությունը:Կտավները հանձնվել են Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանին:

«Ուրախ ենք, որ մեր թանգարանը համալրվում է այսպիսի հավաքածուուվ և շնորհակալ ենք տիկին Զոնաբենդին շռայլ  նվիրատվության համար: Կտավներն իրենց արժանի տեղը կգտնեն մեր թանգարանում,  և առաջիկայում ցուցահանդեսի միջոցով հավաքածուն կներկայացնենք  քաղաքի արվեստասեր բնակչությանը, հովեկներին ու հյուրերին»,- նշել է  «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը: