Foto

Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, 37-ամյա ամերիկացի Ջասթին Գեյջին կիսվել է իր կարծիքով Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի առաջիկա մենամարտի վերաբերյալ։


«Հուսով եմ՝ Արմանին լավ կծեծեն։ Զվարճալի կլինի դրան հետևելը։ Ես չեմ ատում Արմանին, պարզապես կգերադասեի, որ նրան լավ դաս տան, քան տեսնել, թե ինչպես է նա պարտերում վերևից դիրք զբաղեցնում և հաղթում։

Բայց եթե նա նոկաուտի ենթարկի Ռուֆիին, ես նույնպես շատ երջանիկ կլինեմ»,- Գեյջիի խոսքերն է մեջբերում ActuMMA պարբերականը։


Հիշեցնենք, որ Ծառուկյան-Ռուֆի դիմակայությունը կլինի սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայանալիք UFC 331 մրցաշարի երկրորդ գլխավոր (co-main event) մենամարտ: