Foto

Ռուսական կողմը նավ է խոցել Օդեսայի նավահանգստում

Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին, խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական նշանակության բեռներ տեղափոխող նավ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին և Ուկրաինայի զինված ուժերին մատակարարումներ իրականացնող նավերին։ Օդեսայի նավահանգստին հասցված հարվածների հետևանքով խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական նշանակության բեռներ տեղափոխող բեռնատար նավ»,- մասնավորապես, նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։