Foto

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Իսրայելի բանակը Գազայի հատվածում թիրախային մահափորձերի ժամանակ սպանել է ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված ստորաբաժանումների երկու հրամանատարի։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

Նրանցից մեկը Մուհամմադ Յազուրին է՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարը Խան Յունիսում։ Նա սպանվել է սեպտեմբերի 11-ի գիշերը թիրախային հարվածի ժամանակ։ Բանակը հայտարարել է, որ սպանվել են նաև ՀԱՄԱՍ-ի նույն ստորաբաժանման երկու այլ արմատականներ։

Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած մեկ այլ գործողության ժամանակ սպանվել է Մուամմեն Ջաբր ալ-Սայեդ Աբու Լաբդան: Իսրայելի զինվորականների տվյալներով՝ նա Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի դիպուկահարների ստորաբաժանման հրամանատարն է եղել։