Foto

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Իրանի իշխանությունները ծրագրում են մասնակցել Պարսից ծոցի և Օմանի ծոցի պետությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Օմանում։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Երկուշաբթի օրը Օմանում տեղի կունենա Պարսից ծոցի և Օմանի ծոցի պետությունների հանդիպումը՝ Իրանի, Իրաքի և այլ ափամերձ պետությունների մասնակցությամբ։ Տարածաշրջանային հարցերից բացի կքննարկվեն նաև Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության համար անվտանգ երթուղիներ ստեղծելու վերաբերյալ իրանաօմանյան բանակցությունների արդյունքները», - նրա խոսքերն է մեջբերում IRNA-ն։

Բաղային Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը որակել է որպես կարևոր զարգացում և հույս հայտնել, որ այն ճանապարհ կհարթի տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնման ամրապնդման համար և կնպաստի տարածաշրջանային ընդհանուր անվտանգության ամրապնդմանը