Foto

Պուտինն այսօր կմեկնի Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կմեկնի Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։

«Պուտինը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և գագաթնաժողովի շրջանակում նախատեսված բոլոր ձևաչափերին։ Միևնույն ժամանակ, այնտեղ տեղի կունենա երկու երկրների համար շատ կարևոր երկկողմ հանդիպում՝ հանրապետության վարչապետ Մոդիի հետ», — ասել է նա։