Կանխվել է Իրանից Ադրբեջան ավելի քան 84 կգ թմրամիջոցի մաքսանենգ ճանապարհով տեղափոխումը։ Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնից։
Ադրբեջանի սահմանապահ ջոկատների սպասարկման տեղամասերում կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն 84,3 կգ թմրամիջոցի և 3000 հատ «Մ-40» տեսակի մեթադոն հաբի (որոնք պարունակում են հոգեմետ նյութեր) մաքսանենգ ճանապարհով տեղափոխման փորձը։









