Եմենի հյուսիսում գտնվող Ալ Ջաուֆ նահանգում հութիների հրամանատարական կենտրոնին հասցված հարվածի հետևանքով սպանվել են չորս իրանցի և լիբանանցի ռազմական խորհրդականներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Եմենի ռազմական աղբյուրներին, հայտնել է, որ զոհվածները կապված են եղել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ։
Թե ով է հարվածը հասցրել հութիների հրամանատարական կենտրոնին, առայժմ չի հաղորդվում։ Հութիները, Իրանը և «Հեզբոլլահ»-ը տեղեկությունը պաշտոնապես չեն մեկնաբանել։








