ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը Իրաքյան Քուրդիստանի առևտրի նախարարի տեղակալ Սարվար Քամալ Հավարիի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքի, մասնավորապես՝ Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի հետագա զարգացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման և գործարար շփումների ակտիվացման հնարավորությունները։








