Հայաստանի արտաքին առևտրի և արտահանման ցուցանիշները վկայում են, որ տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացը դեռևս չի կարողացել էականորեն նվազեցնել ԵԱՏՄ շուկայի նկատմամբ կախվածությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,7 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 431,3 մլն դոլար։ Հունիսին Հայաստանից արտահանումը կազմել է 556,7 մլն դոլար։ Օգոստոսի 27-ին կառավարության նիստում անդրադառնալով առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշներին` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ արտահանման ոլորտում Հայաստանը ունի որոշ խնդիրներ։ Նա միաժամանակ վստահություն հայտնեց, թե այդ խնդիրները կլուծվեն հարմարվողականության և դիվերսիֆիկացման գործընթացի ֆոնին։
Թավադյանի գնահատմամբ՝ արտաքին առևտրի նվազման հիմնական պատճառներից մեկը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում հայկական ապրանքների նկատմամբ գործող սահմանափակումներն են։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։









