Foto

Ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ հայտնաբերել են ավելի քան 74 գրամ թմրամիջոց

Մասիսի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սայաթ-Նովա գյուղի 44-ամյա բնակիչը թմրանյութ է ձեռք բերում, պահում և օգտագործում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 44-ամյա տղամարդու տան հետնամասում հայտնաբերվել է 12,70 գրամ մարիխուանա և 2,25 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, իսկ բակում՝ ավազի կույտի մեջ, 61,87 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Կատարվում է նախաքննություն