Արքայազն Հարին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա: The Daily Telegraph-ի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր որդին բնակություն կհաստատի Լոնդոնից դուրս գտնվող մասնավոր կալվածքում, որը չի պատկանում թագավորական ընտանիքին։
2020 թվականին նրանք հրաժարվել են թագավորական ընտանիքի անդամների պաշտոնական պարտականություններից և հեռացել Մեծ Բրիտանիայից։ Այդ ժամանակվանից զույգն այլևս պաշտոնապես չի կարող օգտագործել «Նորին թագավորական բարձրություն» տիտղոսը։
Այնուհետև նրանք տուն են գնել Կալիֆոռնիայում և սկսել են հրապարակայնորեն քննադատել Վինձորի ամրոցի բնակիչներին ու թագավորական ավանդույթները։









