Foto

Ուկրաինայի ԶՈւ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Դոնեցկի առևտրի կենտրոնին

Դոնեցկի խոշորագույն առևտրաժամանցային կենտրոնը վնասվել է հրետակոծության հետևանքով, հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն։

«Քաղաքացիական ենթակառուցվածքին հասցվել է զանգվածային հրթիռային հարված։ Վնասվել է առևտրի կենտրոնը, որտեղ մարդիկ են եղել», — հայտնել են գերատեսչությունից։

Քննչական կոմիտեի աշխատակիցներն արդեն աշխատում են դեպքի վայրում։

«Դոնեցկ Սիթին» քաղաքի խոշորագույն առևտրի կենտրոնն է, որի տարածքը կազմում է ավելի քան 115 հազար քառակուսի մետր։