«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալության է տրամադրվել կրոնական կազմակերպություններից մեկին, և նրանք այնտեղ քանի օր է՝ համաժողով են անցկացնում, որին մասնակցում են նաև տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչներ։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը. «Մարզադահլիճը վարձակալել է Հայաստանի Հանրապետության «Եհովայի վկաներ» կազմակերպությունը։ Վարձակալել են մեծ մարզադահլիճը՝ օգոստոս ամսվա յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի համար։ Վարձակալության համար վճարել են 200 մլն դրամ»։ Հատկանշական է, որ այս համաժողովները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի շուրջ ստեղծված իրավիճակը»։









