Փարիզը պնդում է, որ եվրոպական վարկի միջոցները պետք է ուղղվեն եվրոպական, առաջին հերթին՝ ֆրանսիական արտադրողներին աջակցելուն, հայտնում է Euronews-ը։
Ներկայում Կիևը, որպես բացառություն, Չինաստանից ձեռք է բերում որոշ բաղադրիչներ և անօդաչու սարքեր, ինչպես նաև ԱՄՆ-ից՝ Patriot հրթիռային համակարգերի համար նախատեսված հրթիռներ, քանի որ Եվրոպայում անհրաժեշտ ծավալով դրանց համարժեքները չկան։
Միևնույն ժամանակ, ԵՄ անդամ մի շարք երկրներ պահանջում են Ուկրաինային մատակարարների ընտրության հարցում լիակատար ազատություն տալ։









