Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 15 տարեկանների աղջիկների 69 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականից հանդես եկավ Ակսաննա Թորոսյանը:
Պոկում վարժությունում նա բարձրացրեց 66 կգ, իսկ հրում` 85 կգ, 88 կգ:
Երկամարտի 154 կգ արդյունքով Թոորսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 7-րդ տեղը:









