Foto

Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոuպիտալացվել է ավելի քան 5,000 մարդ

Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 5,000 մարդ։ Այս մասին են վկայում երկրի վարչական գործերի և հաղորդակցության նախարարության հրապարակած տվյալները, որը համակարգում է փրկարարական ծառայությունների աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համաձայն այս տեղեկությունների՝ օգոստոսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հոսպիտալացվել է 5,122 մարդ, 5 մարդ մահացել է։

Ճապոնիայում ամենաշոգ եղանակը սովորաբար լինում է հուլիսին և օգոստոսին: Մի շարք շրջաններում վերջին շաբաթներին ջերմաչափերի սնդիկի սյունը բարձրացել է 40 աստիճանից բարձր։

Ամեն տարի Ճապոնիայում ջերմային հարվածները տասնյակ հազարավոր մարդկանց հոսպիտալացման պատճառ են դառնում, արձանագրվում են հարյուրավոր մահացու դեպքեր: