Foto

Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության. ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարություն է տարածել։

«Ի պատասխան լրատվամիջոցների՝ նախագահ Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ հարցումների․

նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել: Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»: