Foto

Ես իշխանություն չունեմ, այլ միայն ձայն, որը չեն կարող խեղդել. Գուտերեշ

Ես իշխանություն չունեմ, այլ միայն ձայն, որը չեն կարող խեղդել: Այս մասին Financial Times պարբերականին տված հարցազրույցում ասել է Անտոնիու Գուտերեշը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Գլխավոր քարտուղարը իշխանություն չունի, նա ունի ձայն և համոզելու կարողության որոշակի աստիճան: Իսկ իշխանությունն այլ բան է: Եվ մենք դա չունենք: Բայց ձայնը, ձայնը չեն խեղդի», - ասել է Անտոնիու Գուտերեշը։

Նրա խոսքով՝ համոզելու հաջողված օրինակներ կարելի է համարել արհեստական բանականության և կլիմայի ոլորտի նախաձեռնությունները։