Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղյակ չէ, որ բանակում այսօր կրկին մահվան դեպք է արձանագրվել։
Լրագրողներին ասաց, որ տեղյակ չէ, կպարզի, հրապարակում կանեն։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։
Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։









